Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան և պաշտպան Մարսելոն չեն կարողանա օգնել իրենց թիմին առաջիկա շաբաթներին` Չեմպիոնների Լիգայի և առաջնության խաղերին, հայտնում է «AS»-ը:

Երկու ֆուտբոլիստներն էլ մկանային վնասվածքներ են ստացել Լա լիգայի 27-րդ տուրում կայացած «Բետիսի» հետ խաղում (1:2):

Բժշկական հետազոտության արդյունքները հաստատել են, որ Մարսելոն և Կուրտուան չեն կարողանա մասնակցել «Էյբարի» (մարտի 13) և «Մանչեսթեր Սիթիի» (մարտի 17, Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպում) հետ խաղերին:

«Ռեալը» պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրում վերականգնման ժամկետների մասին, սակայն կարելի է ակնկալել, որ Կուրտուային մոտ երկու շաբաթ կպահանջվի վնասվածքը բուժելու համար։ Հավանական է, որ նա բաց կթողնի նաև «Վալենսիայի» հետ հանդիպումը (մարտի 21):

Facebook Comments