«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը խոսել է մանկունեացիների հարձակման գծում ունեցած խնդիրների մասին և կարծիք հայտնել, որ այդ խնդիրները լուծելու համար պետք է գնել Հարի Քեյնին։

«Ուղղակի գնացեք և «Տոտենհեմից» բերեք Քեյնին։ Ամեն ինչ հեշտ է։ Ուղղակի վերցրեք և բերեք։ Մտածելու էլ ի՞նչ կա» – ասել է Քինը։

Անգլիական «Պրեմիեր Լիգայի» ընթացիկ առաջնության 9 խաղերում Յունայթեդը խփել է 10 գոլ։ Թիմը 10 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Հարի Քեյնն այս մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում անց է կացրել 9 խաղ՝ կատարել 1 գոլային փոխանցում և խփել 5 գոլ։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here