«Հանովերի» պաշտպան Տիմո Հյուբերսը դարձել Է Գերմանիայի առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսը:

Ակումբի հաղորդագրության մեջ ասվում է, որ Հյուբերսը, ենթադրաբար, վարակվել է Շաբաթ երեկոյան Հալդեսհայմում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Վարակման պահից ֆուտբոլիստը չի շփվել իր թիմակիցների հետ, այդ պատճառով չի կարելի պնդել, որ մյուս խաղացողները նույնպես հիվանդ են: Սակայն, ամբողջ թիմը, մարզչական շտաբը և անձնակազմը այժմ պետք է փորձաքննություն անցնեն:

Ավելացնենք, որ «Հանովերը» հանդես է գալիս երկրորդ Բունդեսլիգայում:

Facebook Comments