Այսօր տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ կիսաեզրափակչի ևս երկու պատասխան հանդիպումներ:

Ուղղակի խելահեղ ֆուտբոլային երեկո էր: Գերէմոցիոնալ հանդիպումներ:

Նախ բավականին թեժ, պայքարով լեցուն և շատ դրամատիկ հանդիպում տեղի ունեցավ «Էնֆիլդում»: Ֆանտաստիկ երկրպագուների աջակցության ներքո` «Լիվերպուլը» ընդունեց «Ատլետիկոյին»,ում առաջին խաղում պարտվել էր 1:0հաշվով: Այն ինչ տեղի ունեցավ խաղադաշտում ֆանտաստիկայի ժանրից էր:

«Ատլետիկոն»` Դիեգո Սիմիոնեյի հանճարի շնորհիվ խելահեղ հանդիպում անցկացրեց և արդյունքում դուրս թողեց պայքարից գործող չեմպիոնին: Սա խենթություն է, սա երազ է, սա անհավատալի է:

Անչափ լարված հանդիպում, մինչև վերջ դաժան և կոպիտ պայքար, պայքար յուրաքանչյուր գնդակի համար անզիջում և լարված խաղ:

Երկար ժամանակ հաշիվը չէր բացվում և դրա «մեղավորը» Յան Օբլակն էր, ով այս խաղի հերոսներից էր, սա նրա հաղթանակն էր: Օբլակի անձնուրաց խաղի շնորհիվ «Ատլետիկոն» անառիկ էր պահում դարպասը մինչև հերթական խառնաշփոթը տեղի ունեցավ: «Լիվերպուլը» վերջապես կարողացավ բացել հանդիպման հաշիվը: Վեյնալդումը խոտածածկի օգնությամբ գնդակը ուղղարկեց Օբլակի պաշտպանած դարպասը: Գոլի շնորհիվ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ սկսվեց իսկական պատերազմը:

Նախ 94-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինյոն կրկնապատկեց «Լիվերպուլի» առավելությունը: Թվում էր թե վերջ հաղթանալը ամրագրված է, անխուսափելի է, բայց այդպես չէր կարծում Ադրիանը: Նա պարզ իրավիճակում սխալ փոխանցում կատարեց, որից չօգտվելը անմտություն կլիներ: Մարկոս Լյորենտեն գեղեցիկ հարվածով հաշիվը թրջեց(2:1):
105-րդ րոպեին «Ատլետիկոն» խփեց ևս մեկ գոլ և նորից Մարկոս Լյորենտեն, իսկ 105-րդ րոպեին Ալվարո Մորատան խփելով 3-րդ գոլը վերջնականապես նոկդաունի ենթարկեց «Լիվերպուլին» և անձամբ Յուրգեն Կլոպին:

«Ատլետիկոն» քամբեկ կատարեց, տղաները հավատացին, տղաները արեցին դա և ի շնորհիվ մեծն հանճար` Դիեգո Սիմիոնեյի, ով ճիշտ փոխարինումներ կատարելով հաղթեց խաղը:

Այս խաղը դեռ երկար կհիշվի և կքննարկվի: Այս խաղը մտավ ՉԼ պատմության լավագույն քամբեկների մեջ: Սա ավելին էր, քան խաղը, սա խելահեղության վերջին աստիճանն էր:

Այսպիսով «Ատլետիկոն» դուրս է թողնում ՉԼ-ից գործող չեմպիոնին և պայքարը շարունակելու իրավունք է ստանում:

Իսկ մյուս հանդիպումը տեղի ունեցավ «ՊՍժ»-ի և «Բորուսիայի» միջև: «ՊՍժ»-ն քամբեկ կատարեց` հաղթելով 2:0հաշվով: Առանց երկրպագուների ընթացավ խաղը, որը իր ազդեցությունը թողեց խաղի վրա, բայց որպես պրոֆեսիոնալներ գործում իրավունք չուներ «Բորուսիան» խաղը տանուլ տալ: Հնարավոր է մրցակցի կարգը և փորձը իրենը ասեց:

Գոլերը հեղինակեցին` Նեյմարը և Բերնատը:

Այպիսով «ՊՍժ»-ն հաղթելով «Բորուսիային» 2:0հաշվով ապահովեց իր տեղը 1/4-րդ եզրափակիչ փուլում:

Facebook Comments