Գերմանիայի ֆուտբոլային լիգան մարտի 16-ին որոշում կկայացնի ընթացիկ մրցաշրջանի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Express.de»-ն, Բունդեսլիգան կարող է վաղաժամ առաջնությունը ավարտել կորոնավիրուսի պատճառով:

Այդ դեպքում չեմպիոնը չի որոշվի, բայց լիգայից ոչ ոք չի հեռանա, իսկ երկրորդ Բունդեսլիգայից դուրս կգան չորս ակումբներ, Դա նշանակում է, որ հաջորդ մրցաշրջանում կարող են հանդես գալ 22 ակումբներ։

Եվրագավաթներում կհայտնվեն ակումբներ, որոնք համապատասխան դիրքեր կզբաղեցնեն աղյուսակում։

Գերմանիայի գավաթի մասին ոչ մի տեղեկություն չկա։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն ՝ Բունդեսլիգայի առաջիկա հանդիպումները տեղի կունենան առանց հանդիսականների։

Նշենք, որ այս պահին արդեն դադարեցվել են Իտալիայի եւ Իսպանիայի առաջնությունները:

Facebook Comments