«Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունն առաջիկա ամռանը պատրաստ է հրաժեշտ տալ հարձակվող Նեյմարին: Ընդ որում, փարիզցիները բացառում են թիմի մյուս հարձակվողի՝ Կիլիան Մբապեի վաճառքը, հաղորդում է «ESPN»-ը ։

«ՊՍԺ»-ն ցանկանում է Նեյմարի տրանսֆերից 150 մլն եվրո ստանալ: 28-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան», սակայն ֆրանսիական ակումբը չի ցանկանում կրկնել այն իրավիճակը, որը տեղի է ունեցել 2019 թվականին, երբ նրա տեղափոխության մասին խոսակցությունները շարունակվեցին ամբողջ ամառ:

Ինչ վերաբերում է Մբապեին, ապա նրա հարցում «ՊՍԺ»-ի ղեկավարները հստակ դիրքորոշում ունեն, նրանք մտադիր չեն բանակցություններ վարել 21-ամյա ֆրանսիացու վաճառքի շուրջ և մտադիր են նրա հետ երկարաձգել պայմանագիրը։

Նշենք, որ Մբապեյի ծառայություններով լրջորեն հետաքրքված է Մադրիդի «Ռեալը»։

Facebook Comments