«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում: Այս մասին հայտնում է «Daily Express»-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 29-ամյա ալժիրացին դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր ներկայիս ակումբից հեռանալու հնարավորությունը։ Ընդ որում, ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ֆրանսիական «ՊՍԺ»-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Մարկեսը Անգլիայի առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել է 10 գոլային փոխանցում:

Մահրեզի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը: Ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։

Facebook Comments