«Միլանի» ղեկավարությունը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել կիսապաշտպան Լուկաս Պակետայից և արդեն սկսել է պոտենցիալ գնորդների որոնումները: Այս մասին հայտնում է «Tuttosport»-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա բրազիլացին խնդիրներ է ստեղծում «Միլանում» և չի թաքցնում ակումբային գրանցումը փոխելու իր ցանկությունը:

«Միլանում» հաշտվել են այն բանի հետ, որ 2019թ-ի հունվարին 39 միլիոն եվրոյով «ֆլամինգոյից» Պակետայի տրանսֆերը ձախողում էր, ուստի որոշում է կայացվել ֆուտբոլիստին բաց թողնել առնվազն 25 միլիոն եվրոյով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» կարող է Պակետային փոխանակել Բեռնարդեսկիի հետ, որն այդպես էլ չի կայացել: Նշվում էր նաև, որ բրազիլացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված էր «ՊՍԺ»-ն։

Facebook Comments