Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է կորոնավիրուսի հետ ստեղծված իրավիճակը ՝ նշելով, որ Եվրոպայի առաջնությունն այսօր ամենակարևորը չէ:

«Մենք պետք է բոլոր ֆուտբոլիստներին թողնենք տանը։ Նրանք պրոֆեսիոնալներ են և գիտեն, թե ի՞նչ պետք է անել։ Երբ լիգան սկսվի, նրանք կունենան 10-14 օր կանոնավոր մարզումներ անցկացնելու համար։

Պետք է սպասել մինչեւ երեքշաբթի՝ հասկանալու համար, թե արդյոք ՈՒԵՖԱ-ն որոշում կկայացնի Եվրո-2020-ը տեղափոխելու մասին։ Խնդիրները, որոնք վերջին 15 օրվա ընթացքում եղել են Իտալիայում, այժմ կինեն այլ երկրներում:Չգիտեմ, թե ինչպես կավարտվի, բայց կան ավելի կարևոր բաներ, քան Եվրոպայի առաջնությունը։

Եթե հետաձգեն մրցաշարը, ապա մենք կկարողանանք հաղթել նաև մեկ տարի անց։ Գլխավորը բոլորի առողջությունն է, և այդ ժամանակ մենք բոլորս կկարողանանք վերադառնալ մարզադաշտեր», — Մանչինիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Նշենք, որ դիտարկվում է նաև Եվրոպայի առաջնությունը 2020 թվականի դեկտեմբեր տեղափոխելու տարբերակը:

Facebook Comments