Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը, ով վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», կարող է վերջնականապես տեղափոխվել գերմանական ակումբ։

«FCInterNews»-ի համաձայն՝ Գերմանիայի չեմպիոնը պատրաստ է 20 միլիոն եվրոյով գնել 31-ամյա խորվաթ ֆուտբոլիստին տրանսֆերը «Ինտերից», չնայած ֆուտբոլիստի վնասվածքին:Պերիշիչը դեմ չէ մնալ մյունխենյան ակումբում։

Հիշեցնենք, որ կողմերի միջեւ վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019/20 մրցաշրջանի ավարտը։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 15 հանդիպման։ Պերիշիչը խփել է չորս գոլ, կատարել է չորս արդյունավետ փոխանցում ։

Facebook Comments