«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է աշխարհում կորոնավիրուսի համաճարակի մասին:

«Մենք մի տարօրինակ շրջանում ենք ապրում, որը փոխում է մեր կյանքն ու առօրյան։ Հոգեբանորեն դա շատ բարդ է։ Դուք չեք կարող նույնիսկ դուրս գալ երեկոյան ռեստորան։ Դպրոցներն ու կրթական հաստատությունները փակ են։ Կառավարությունը փակել է ամեն ինչ, և մարդիկ չեն կարողանում տնից դուրս գալ։

Մենք բոլորս մեկ մարմին, մեկ արյուն ենք։ Ի վերջո մենք բոլորս կհայտնվենք նույն հողի տակ։ Սա անձայն վիրուս է։ Շատերը վարակված են և չգիտեն դրա մասին», – ասել է Գատուզոն «Record»-ին տված հարցազրույցում։

Facebook Comments