«ՊՍԺ»-ի հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» թիրախում, հաղորդում է «Mundo Deportivo»-ն:

«Ռեալը» մտադիր է հաջորդ ամռանը ուժեղացնել հարձակման գիծը և կփորձի ձեռք բերել արգենտինացի հարձակվողին։ Արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 70 մլն եվրո։

Իկարդին նախորդ ամռանը «ՊՍԺ»-ին էր միացել «Ինտերից» վարձավճարով։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը 31 հանդիպում է անցկացրել «ՊՍԺ»-ի մարզաշապիկով՝ խփելով 20 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իկարդիին ձեռք բերելու հարցում հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։

Facebook Comments