Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-էմերիկ Օբամեյանգը կարող է ակումբից հեռանալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Diario Sport»-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ 55 միլիոն եվրո: Հարձակվողն գնելու գլխավոր հավակնորդը «Բարսելոնան» է, սակայն կատալոնացիները ցանկանում են իջեցնել գինը։ Իսպանական ակումբի ղեկավարներն արդեն շփվել են ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ ձմռանը, սակայն չեն կարողացել համաձայնության գալ «Արսենալի» հետ:

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ «Արսենալը» գաբոնցի հարձակվողի հետ չի կարողացել համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ:

Օբամեյանգի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Անգլիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում հարձակվողը մասնակցել է 26 հանդիպման՝ աչքի ընկնելով 17 գոլով եւ 1 գոլային փոխանցումով:


Facebook Comments