ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին մրցաշրջանի ավարտին մտադրված է վերադառնալ Իտալիա, հայտնում է «calciomercato» պարբերականը։

27-ամյա խաղացողը ՊՍԺ-ում է հանդես գալիս վարձակալական հիմունքներով։ Վերջինիս տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ինտերին»։

Իկարդին պատրաստ է կրկին հանդես գալ «ներաձուրիների» կազմում, եթե ակումբը որոշում չկայացնի իրեն վաճառել «Յուվենտուսին» կամ «Նապոլիին»։

Facebook Comments