Ժորժինյոն «Նյուքասլի» հետ հաղթանակից հետո խոսել է թիմի գլխավոր մարզիչ՝ Ֆրենկ Լեմպարդի մասին․

«Դա իրականում ինձ համար անակնկալ էր։ Անկեղծ ասած, Ֆրենկը բավականին քիչ փորձ ուներ, եթե մենք խոսում ենք նրա մարզչական կարիերայի մասին, սա ամենայն հավանականությամբ այն դեպքն է, երբ աշխարհի լավագույն մարզիչների հետ աշխատելը նրան շատ բան տվեց կյանքում։ Նա կատարյալ մասնագետ է իմ զարգացման համար։ Նա ամեն ինչ անում է, որպեսզի ինձ հարմար լինի թիմում։ Ինձ դուր է գալիս իմ նոր դիրքը, դուր է գալիս, որ խաղը իմ շուրջն է կառուցվում։

Ես հավատում եմ Ֆրենկի գաղափարներին, հավատում եմ, որ նրան կհաջողվի ստեղծել ինչ-որ բան։ Այս մրցաշրջանում մենք այնքան էլ հաջող չսկսեցինք, բայց որքան շատ ժամանակ անցկացրեցինք միասին, այնքան ավելի լավը դարձավ մեր համագործակցությունը խաղադաշտում։ Այսօր մենք վերադարձանք թոփ-4, դա մարզչական շտաբի աշխատանքի արդյունքն է։ Անկասկած, այսօր բոլորը շատ երջանիկ են, քանի որ մրցաշրջանի մեկնարկից առաջ մեր հեռանկարները մշուշոտ էին թվում»։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here