Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն իտալացի լրագրողների հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ժամանակ անցկացնում կարանտինում:

«Ես շատ զգույշ եմ։ Ես գոլֆ եմ խաղում, գնում եմ մարզադահլիճ, բայց փորձում եմ խուսափել ցանկացած շփումներից, որքան հնարավոր է: Չի կարելի համակերպվել վախի հետ, պետք է առաջ նայել։ Լոմբարդիայից իմ ընկերը վարակվեց: Այժմ նա արդեն սկսել է ինքնուրույն շնչել, բայց հեշտ չի եղել։

Եվրո-2020-ը տեղափոխելու որոշումը ճիշտ եմ համարում։ Ֆուտբոլը տոն է մարդկանց համար, Բայց եթե նրանք չկան, եթե նրանք վախենում են, ապա ի՞նչ տոն: ՈՒԵՖԱ -ն լավագույն որոշումն է կայացրել ի շահ ֆուտբոլիստների և երկրպագուներիի»։

Շևչենկոն նաև խորհուրդ է տվել, թե ինչ ֆուտբոլային հանդիպումներ պետք է դիտել կարանտինի ժամանակ «Միլանի» երկրպագուները:

«Պատասխանը պարզ է, Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ «Միլան»- «Յուվենտուս», ինչպես նաև աշխարհի առաջնության եզրափակիչը(2006) կամ միլանյան դերբինրից մեկը։ Լավագույնը միշտ առջևում է։ Իտալիան կարող է ուժեղ լինել՝ բախվելով դժվարությունների, իսկ Միլանը՝ նույնքան գեղեցիկ» ,- Շևչենկոյի խոսքը մեջբերում է «La Gazzetta dello Sport»-ը։

Facebook Comments