«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատմել է հարձակվող Կալում Հադսոն-Օդոյիի ինքնազգացողության մասին, որը կարողացել է ապաքինվել կորոնավիրուսից:

«Ուրախ եմ, որ Կալումն առաջընթաց է գրանցել և արդեն իրեն զգում է գրեթե նույնքան լավ, որքան հիվանդությունից առաջ։ Սա այն նորությունն է, որը մենք ուզում էինք լսել։

Իհարկե, ես մտահոգված եմ, որ ոչ բոլորը կկարողանան բուժվել վիրուսից, այնպես որ ես կոչ եմ անում բոլոր ֆուտբոլային և մարզական հանրությանը պատասխանատու վերաբերվել իրավիճակին և հետևել յուրաքանչյուրի առողջությանը»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:

Facebook Comments