Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ կցանկանար Մադրիդի «Ռեալ» տեղափոխել մի աստղային խաղացողի․

«Ես անպայման կցանկանայի այդ խաղացողին տեղափոխել «Ռեալ», և ամռանը կփորձեմ անել դա։ Ինձ և իմ հաճախորդների համար դա հպարտության առիթ է, քանի որ այդ ակումբը պատմություն ունեցող ակումբ է։

Ես լավ հարաբերությունների մեջ եմ ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Սանչեսի հետ, ինձ դուր է գալիս խոսել նրա հետ ֆուտբոլի մասին»,- հայտնի գործակալի խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

Ռայոլայի հաճախորդների թվում են «Ման․ Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էռլինգ Հալլանդը։

Facebook Comments