ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆուտբոլիստների տրանսֆերների գները զգալիորեն կնվազեն:

«Գումարները շատ բարձր էին, մեկ ֆուտբոլիստի վրա ծախսվում էր 100 միլիոն եվրո։ Սակայն դա կփոխվի, նման անցումներ այլևս չեն լինի։ Խնդիրն այն է, որ պայմանագիր կնքած ակումբները երբեք չեն վերադարձնի այդ գումարը։ Աշխատավարձերը կնվազեն», – Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Հիշեցնենք, որ «COVID-19»-ի տարածման պատճառով դադարեցվել էին եվրոպական առաջնությունները, Եվրոպայի Լիգան և Չեմպիոնների լիգան: Եվրո 2020-ը տեղափոխվել է 2021թ-ի ամառ։

Facebook Comments