Իտալական «Լացիոն» ամռանը պատրաստ է լսել տրանսֆերային առաջարկներ թիմի կիսապաշտպան Միլինկովիչ-Սավիչի վերաբերյալ, հայտնում է «Tuttomercatoweb»-ը։

Ակումբը խաղացողին գնահատում է 120 մլն եվրո և չի նախատեսում բաց թողնել ավելի ցածր արժեքով։

Սերբ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են ՊՍժ-ն, Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Սավիչը Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման և դարձել չորս գոլի հեղինակ։

Facebook Comments