Ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն, ով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ինչպես տեղեկացնում Է «La Gazzetta dello Sport»-ը, 25-ամյա ֆրանսիացուն ցանկանում են իտալական Ա Սերիայում տեսնել: կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերի» գլխավոր մարզիչ՝ Անտոնիո Կոնտեն: «Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է տրանսֆերի համար վճարել 35 միլիոն եվրո։

Տոլիսոյի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022թ-ի ամառը։ 2017թ-ին մյունխենյան ակումբը 41,5 միլիոն եվրոյով ձեռք է բերել ֆրանսիացի ֆուտբոլիստին՝ «Լիոնից»։

Ընթացիկ մրցաշրջանում Տոլիսոն 13 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում ՝ աչքի ընկնելով մեկ գոլով և երկու գոլային փոխանցումներով։

Facebook Comments