Իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին դիտարկվում է որպես ֆրանսիական «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչի թեկնածու:

«Footmercato» պարբերականի տեղեկությունների համաձայն` Ֆրանսիական գրանդ ակումբի տերերն արդեն նախնական բանակցությունների մեջ են մտել 52-ամյա մարզիչի հետ հնարավոր համագործակցության շուրջ:

Նշենք, որ այս պահին «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է Թոմաս Տուխելը:

Ալեգրին այժմ գործազուրկի կարգավիճակում է գտնվում 2019-ի մայիսից Թուրինի «Յուվենտուսից» հեռանալուց հետո։

Լիգա 1-ի 28 տուրից հետո «ՊՍԺ»-ն վաստակել է 68 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը մրցաշարային աղյուսակում:

Facebook Comments