«Շանհայի Շենհուայի» հարձակվող Ստեֆան Էլ Շարավին հույս ունի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադառնալ «Ռոմա», որի գույները նա պաշտպանել է 2016-2019 թվականներին, հաղորդում Է «La Gazzetta dello Sport»-ը:

Աղբյուրի տվյալներով՝ իտալացի ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի զգալի իջեցման գնալ՝ «Ռոմայի» ֆուտբոլիստ դառնալու համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հռոմեացիները դիտարկում էին Էլ Շարավիի վերադարձի տարբերակը։

Շարավին հռոմեական ակումբում 40 գոլ է խփել 168 խաղում:

Facebook Comments