«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը դարձել է «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակը, այս մասին հայտնում է «Daily Express»-ը։

Աղբյուրի համաձայն՝ «մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է թիմում տեսնել իսպանացի կիսապաշտպանին, իսկ ակումբն իր հերթին պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել մոտ 80 միլիոն եվրո:

Ավելի վաղ Ռուիսի գործակալը հայտարարել էր, որ իր հաճախորդին ուշադիր հետևում են Չեմպիոնների լիգայի մի քանի մասնակից ակումբներ:

ԶԼՄ-ների տվյալներով՝ «Լիվերպուլից» բացի, Ռուիսի ծառայություններով հետաքրքված են նաև Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան»։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Ռուիսը 32 խաղում խփել է երեք գոլ և կատարել ՝ երկու գոլային փոխանցում։

Facebook Comments