«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին մասնակցել է հեռուստատեսային շոուին և խոսել է իր կարիերայի մասին:

«Ես դեռ կարող էի խաղալ մոտ կես ժամ: Ֆուտբոլային հանդիպումներն այն են, ինչն ինձ ամենից շատն է պակասում: Պետք է նորից գտնել ինքներդ ձեզ և սկսել ամեն ինչ մաքուր էջից: Ֆուտբոլիստ և տնօրեն լինելը միանգամայն տարբեր բաներ են», – Տոտիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Հիշեցնենք, որ Ֆրանչեսկո Տոտտին ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր 2017թ -ին։

Facebook Comments