Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շեւչենկոն խոսել է Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակի մասին:

«Այժմ գտնվում եմ Լոնդոնում ՝ ընտանիքիս հետ։ Ամեն ինչ լավ է, հետևում ենք նոր տեղեկատվության հայտնվելուն: Անհանգստանում ենք ապագայի համար, բայց կարծում եմ ամեն ինչ լավ կլինի, եթե պահպանենք անվտանգության միջոցառումները և լուրջ վերաբերվենք դրան։

Ցավոք, այս ամենը ձնագնդի պես կուտակվել է, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Ապագայում ոչ մի լավ նորություն չի լինի, բայց մենք պետք է տրամադրվենք շատ ծանր ժամանակներին։ Պետք է միասին ապրենք և առաջ շարժվենք» , – ասել է Շևչենկոն։

Մի քանի օր առաջ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Շեւչենկոյի նախկին ակումբակից, իսկ այժմ «Միլանի» տնօրեն Պաոլո Մալդինին վարակվել է «COVID-19» -ով։ Ուկրաինայի մարզիչը խոսեց իր ընկերոջը ներկայիս վիճակի մասին։

«Շփվում ենք Մալդինիի հետ յուրաքանչյուր երկու օրը մեկ։ Պաուլոյի մոտ հաստատվել է, որ նա վարակվել է կորոնավիրուսով։ Այժմ նրա վիճակը կայուն է։ Ես նրա հետ խոսել եմ մի քանի օր առաջ, և նրա հետ ամեն ինչ կարգին է», – պատմել է Շևչենկոն։

Facebook Comments