«Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանո Ռոնալդուի միջև, ինչպես նաև նշել է իր սիրելի թիմին:

«Ռոնալդու՞ն, թե Մեսիի՞ն։ Անձամբ ինձ համար Մեսսի։ Ինչ վերաբերում է սիրելի ակումբին, մանկության տարիներին երկրպագում էի «Սելթիկին», բայց հիմա, հավանաբար, չեզոք կլինեմ։

Բայց ես կասեի, որ իմ սիրելի թիմը՝ «Բարսելոնան» է։ Զգում եմ, որ նրանք նույն արժեքներն ունեն, ինչ «Լիվերպուլը», – Ասել է Ալեքսանդեր-Առնոլդը։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Պրեմիեր լիգայի 29 հանդիպման՝ իր հաշվին գրանցելով երկու գոլ և 13 գոլային փոխանցում:

Facebook Comments