«France Football» պարբերականը մարզիչների եկամուտների ուսումնասիրություն է անցկացրել։

Վերլուծության ժամանակ հաշվի են առնվել աշխատավարձերը, բոնուսները և իմիջային իրավունքներից ստացվող եկամուտները։

Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, որը մեկ տարվա ընթացքում վաստակել է 40,5 միլիոն եվրո:

Երկրորդ տեղում է «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն՝ 30 միլիոն եվրո եկամուտով։

Երրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, որը վաստակել է 27,5 միլիոն եվրո:

Facebook Comments