«Լեսթեր Սիթիի» նախկին մարզիչ Կլաուդիո Ռանիերին, որն այժմ գլխավորում է «Սամպդորիան», հիշել է 2016թ-ին «Լեսթերի» չեմպիոնական մրցաշրջանը:

Մասնագետը պատմել է այն հոգեբանական մեթոդների մասին, որոնք նա օգտագործել էր ակումբի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը հասնելու համար:

«Կարևոր էր, որ տղաները չափազանց մեծ պատասխանատվություն չզգային։ Ես վախենում էի, որ նրանք կարող են հայտնվել ճնշման տակ։ Այդ պատճառով ես ուզում էի փոքր նպատակներ դնել։ Առաջին պահպանել տեղը ԱՊԼ-ում, ապա պայքարել Եվրոպայի Լիգայի համար, եվ վերջում՝ պայքարել տիտղոսի համար։ Ես դա արել եմ մինչև վերջ, ես միշտ չեմ ցանկացել երազանքներով ապրել։

Որոշ որոշումներ, ի վերջո հաջողվեցին։ «Լեսթերը» նվաճեց Անգլիայի չեմպիոնների թագը։ Ես շատ ուրախ եմ մարդկանց համար։ Ես հիշում եմ նամակներն, որոնք գալիս էին ամբողջ աշխարհից։ Եղել են իտալացիներ, որոնք մեկնել են «Լեսթեր»՝ նույնիսկ հնարավորություն չունենալով մտնել մարզադաշտ։ Նրանք եկել են մասնակցելու տոնական շքերթին»,- ասել է Ռանիերին։

Facebook Comments