Ջանլուիջջի Բուֆֆոնը համաձայնել է «Յուվենտուսի» հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2021 թվականի ամառը, հաղորդում է «Football Italia»-ն։

Դարպասապահի ընթացիկ պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը, սակայն Բուֆֆոնը վստահ է, որ նախկինի պես կարող է օգնել թիմին և խաղադաշտում, և հանդերձարանում:

42-ամյա դարպասապահն այս մրցաշրջանում Թուրինի «Յուվենտուսի» մարզաշապիկով անցկացրել է 11 հանդիպում ՝ բաց թողնելով 9 գոլ և 3 խաղերում էլ անառիկ է պահել դարպասը։

Facebook Comments