Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Թուրինի «Յուվենտուսից», հաղորդում է «AS»-ը:

Աղբյուրի տվյալներով՝ 35-ամյա ռմբարկուն մտադիր է ուժերը փորձել այլ թիմում: Ռոնալդուի կարիերան շարունակելու հնարավոր տարբերակներից են ֆրանսիական «ՊՍԺ»-ն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում Ռոնալդուն հանդես է եկել 2003-2009 թվականներին:

Հարձակվողը «Յուվենտուս» է տեղափոխվել 2018-ի ամռանը Մադրիդի «Ռեալից» 117 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին մասնակցել է 22 հանդիպման, խփել է 21 գնդակ և կատարել 3 գոլային փոխանցում:

Facebook Comments