Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 1 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարելու համար:

«Mundo Deportivo»-ի տեղեկության համաձայն՝ այդ գումարը մասնակիորեն կբաժանվի «Բարսելոնայի» հիվանդանոցներին և Արգենտինայի ՝ հայրենի 32-ամյա բժշկական կենտրոնի միջև: Այդ գումարով բժշկական կենտրոնները կկարողանան գնել անհրաժեշտ նյութերը։

Սպորտային մրցաշարերի մեծ մասը տեղափոխվել կամ չեղյալ է հայտարարվել COVID-19-ի տարածման պատճառով: Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսը հայտնաբերվել է 417556 մարդու մոտ, հաջողությամբ բուժվել է՝ 108302-ը։

Facebook Comments