Զլատան Իբրահիմովիչը կարիերան կարող է ավարտել ամռանը: Կորոնավիրուսի պատճառով առաջացած դադարի ժամանակ շվեդը մտածում է իր ապագայի մասին ։

«Calciomercato»-ի համաձայն՝ Իբրահիմովիչը լրջորեն մտածել է գործակալի կարիերայի մասին, իսկ մարզչական գործունեությունը քիչ հավանական է։

Հարձակվողն առանձնապես ուրախ չէ Զոնիմիր Բոբանի հեռանալու համար, այդ իսկ պատճառով չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ։

Նշենք, որ Իբրահիմովիչի գործակալը հանդիսանում է՝ Մինո Ռայոլան, ով աշխարհի ամենահայտնի գործակալներից է և կարող է նրան օգնել այդ հարցում։

Facebook Comments