2002թ․ աշխարհի առաջնությունը, որը տեղի ունեցավ Կորեայում,անցավ դրամատիկ, անակնկալներով լի, բայց միարժամանակ սկանդալներով: Դրանցից մեկը վերաբերվում է Տրապատոնիի Իտալիայի հավաքականի և Գուսս Հիդինգը Հրվ․ Կորեայի հանդիպմանը, որտեղ ինչ-որ հրաշքով, կամ մրցավարի թեթև ձեռքով Կորեան հաղթեց Իտալիային և դուրս թողեց պայքարից։ Այդ ժամանակ Իտալիան համարվում էր առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը, բայց մրցավարական միտումնավոր սխալները փչացրեցին ամեն ինչ։

Իտալիան միշտ չեմպիոնական հավակնություններ ունի ցանկացած առաջնությունում, որը ցույց է տալիս ամեն տարի, այս առաջնությունները նոր մարտահրավեր են Իտալիայի ազգային հավաքականի ոսկե սերնդի համար։

ԱԱ-2022-ի առաջնությանը նորից մի նպատակով էին գնացել՝ դառնալ Աշխարհի չեմպիոն։ Եվ պետք է խոստովանենք, որ նրանք ունեին ամեն ինչ, որպեսզի համարվեին ԱԱ գլխավոր ֆավորիտներից մեկը։ Իտալիայում աստղային ֆուտբոլիստներ շատ կային՝ Ֆրանչեսկո Տոտտի, Ալեսանդրո Դել Պիերո, Քրիստիան Վիերի, Ֆիլիպո Ինձագի։ Ընտրությունը հարձակման գծի խաղացողները շատ էին և մեկը մեկից ուժեղ ֆուտբոլիստներ էին։ Այդ հարձակվողներից ամեն մեկը գտնվում էր իր կարիերայի գագաթնակետին։ Իտալիայի ազգային հավաքականը նաև միշտ աչքի է ընկել ֆանտաստիկ պաշտպանողական ֆուտբոլիստներով՝ Ֆաբիո Կանավարոն և Ալեսսանդրո Նեստան համարվում էին աշխարհի ամենաուժեղ պաշտպանողական զույգը։ Նաև պետք նշել Պաուլո Մալդինիին, ով մեծ ներդրումը ուներ Իտալիայի ազգային հավաքականի ամուր և կարգապահ պաշտպանության կառուցման համար։ Դե իսկ ետևում էլ Իտալացիները ունեին Ջիջջի Բուֆֆոնին, ով ուղղակի ֆանտաստիկ էր։ Չնայած աստղային կազմին Իտալիայի հավաքականը խմբային փուլում դժվարություններ ունեցավ։ Էկվադորի նկատմամբ հաղթանակից հետո Իտալացիները պարտվեց Խորվաթիային, որը կարող էր ճակատագրական դառնալ։ Իտալաին ոչ-ոքի խաղալով Մեքսիկայի հետ դուրս եկավ խմբային փուլից։ Իհարկե Իտալացիները արդյունքները չէին գոհացնում։ Նրանց գոլերից մի քանիսը ոչ արդարացի չեղարկվեցին։ Ոչ մեկ չէր կասկածում, որ Իտալիան սկսի լավ ֆուտբոլ ցուցադրել ժամանակի ընթացքում։

Իտալիայի հաջորդ մրցակիցը Հրվ․ Կորեան էր, որը լավ հնարավորություն էր վերադառնալ հաղթական ուղղի։ Այո Հրվ․ Կորեան հասցրել էր զարմացնել շատերին դուրս գալով այն խմբից, որտեղ հանգրվանել էին՝ Պորտուգալիան, ԱՄՆ-ը և Լեհաստանը։ Նրանց հաջողությունը ֆուտբոլային մասնագետները կարծում էին ժամանակավոր է, բայց ի զարմանս շատերի դա այդպես չէր։ Գուսս Հիդինգը կարողացավ ստեղծել ամուր կոլեկտիվ, որը խաղում էր նվիրված և հաղթելու մեծ ցանկությամբ, բայց բոլորը լավ հասկանում էին, որ շուտով ասիական թիմի ճանապարհը կավարտվի։

Իտալացի երկրպագուները դժգոհ էին մրցավարական աշխատանքներից և հանդիպման սկզբին նորից դժգոհության ալիք բարձրացավ։ Բարեյ Մարենոն կասկածելի, անհիմն 11մ նշանակեց Իտալիայի ազգային հավաքականի դարպասին, բայց Բուֆֆոնը ֆանտաստիկ գործեց և ետ մղեց հարվածը։ Իտալացիները ոչ այդքան գրավիչ ֆուտբոլ էին թելադրում, բայց գիտեին իրենց ուժեղ կողմերը։ Տոտտին անկյունայինի խաղարկումը իրականացրեց, որը եզրափակեց Քրիստիան Վիերին՝ առաջ մղելով իր հավաքականին։ Արդյունքը հաշվի առնելով Իտալիան չէր փորձում ռիսկի դիմել, հանգստացնում էր խաղը և ավելի զգուշավոր էր խաղում։ Ի՞նչը կարող էր փրկել Հրվ․ Կորեային, հրաշքը միայն։ Իտալիայի հավաքականը վերջնամասում կոպիտ սխալ թույլ տվեց, որից օգտվեց Կորեայի հավաքականը հաշիվը հավասարեցնելով և հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Հրվ․ Կորեան վերջնամասում ավելի վտանգավորեր և մի քանի պահեր ուներ, բայց չկարողացավ օգտագործել։

Ֆուտբոլը ետին պլան մղվեց, իսկ թատերաբերում հայտնվեց Մարենոն։ Նա կայացրեց հերթական սխալ որոշումը։ Տոտին մտավ տուգանային հրապարակ և ակնհայտ խախտեցին կանոնները նրա նկատմամբ, բայց մրցավար որոշել էր խաղը վերջնականապես կործանել։ Նա փոխանակա 11մ նշանակեր սիմուլյացիայի համար խաղադաշտից երկրորդ դեղին քարտով հեռացնելով Տոտտիին։

Մրցավարը ևս մեկ սխալ որոշում կայացրեց Քրիստիան Վիերին քողարկված փոխանցումով Տոմյանան, որը շրջանցեց դարպասապահին և գնդակը ուղղարկեց մրցակցի դարպասը։ Մրցավարը խաղից դուրս արձանագրեց։

Այդ ժամանակ ԱԱ-ում գործում էր ոսկե գնդակ և ով գոլի հեղինակ դառնար ուղղևորվում էր 1/4-րդ եզրափակիչ փուլ։

Լրացուցիչ ժամանակի ավարտից մի քանի րոպե առաջ Հրվ․Կորեան խփեց հաղթական գոլը և Կորեացիները ուղղևորվեցին 1/4-րդ եզրափակիչ փուլ։ Գրանցվեց ամենասենսացիոն սկանդալը առաջնության։

Հարկ է նշել, որ հաղթական գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը հանդես էր գալիս Իտալական «Պերուջայի» կազմում և ստիպված էր լքել ակումբը։ Ակումբի նախագահը հայտարարեց, որ նա այլևս չի խաղալու Իտալական ակումբի կազմում, ես չեմ վճարելու նրան, ով փչացրեց Իտալական ֆուտբոլը։

Հանդիպման հաջորդ օրը Իտալական թերթերը գրում էին այդ խաղի մասին Մարենոյին անվանում էին ֆուտբոլի պատմության վատագույն մրցավարը։ Իսկ Իտալացիների մարզիչ՝ Տրապատոնին ասեց, որ նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի տան տերերը պահպանեն իրենց տեղը առաջնությունում և դա նրանց մոտ ստացվեց։ Ֆուտբոլիստներին Իտալիայում շատ ջերմ ընդունեցին, որովհետև բոլորը հասկանում էին, որ մեղավորը միայն խայտառակ մրցավարն էր։

Նույնիսկ Էկվադոր վերադառնալուց հետո նրան շարունակում էին հետապնդել։ Տեղի առաջնության խաղերից մեկում նա 6րոպե ավելացրեց խաղավարտին, բայց թիմերը խաղացին 13րոպե և արդյունքում թիմերից մեկը 2գոլ խփեց։

Մարենոյի կյանքի ամենաաղմկահարույց դեպքը ֆուտբոլից դուրս էր։ 2010թ․ մրցավարից ձերբակալեցին Նյու-Յորքի օդանավակայաններից մեկում 6 կգ․ թմրանյութ գտնելով իր իրերի մեջ։ Նրան բանտարկեցին 2,5տ-ով։

«6կգ թմրանյու՞թ, այո դրանք եղել են 2002թ նրա օրգանիզմում»․- ասել է Բուֆֆոնը։

Նույնիսկ տարիներ անց նրանք չներեցին մրցավարին, որն զրկեց նրանց աշխարհի ամենատաղանդավոր թիմի ազնիվ հաղթանակը, նա կոտրեց իրենց երազանքը։

Չնայած դրան նրանք հաջորդ տարի տիրացան ԱԱ գավաթին արդեն Մարչելո Լիպպիի հետ, բայց դա արդեն ուրիշ պատմություն է․․․

Facebook Comments