Արգենտինական «Ռասինգի» մարզական տնօրեն Դիեգո Միլիտոն պատմել է, թե ինչ է սովորել Ժոզե Մոուրինյոից, որը գլխավորում էր «Ինտերը», երբ արգենտինացին այնտեղ հանդես էր գալիս:

«Նա ֆենոմենալ է, պատմության լավագույն մարզիչներից մեկն է։ Ես նրանից շատ բան եմ սովորել ընդամենը մեկ տարվա ընթացքում, հատկապես թիմի կառավարման տեսանկյունից։

Ես շատ պատմություններ ունեմ այն մասին, թե ինչպիսին էր ակումբի պատմության և կարիերայիս լավագույն մրցաշրջաններից մեկը։ Չեմ ուզում այն պատմել հանրությանը, բայց նրանք շատ են։

Ի՞նչ է ասել Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ: Լուռ էր, հանդերձարանում լարվածություն կար, բայց Մոուրինյոն հանգստացրեց մեզ» , – ասել է Միլիտոն։

Նշենք, որ 2010թ․ «Ինտերը» Ժոզե Մոուրինյոի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելով «Բավարիային»(2:0) թրեբլ ձևակերպեց՝ մի մրցաշրջանով հաղթելով 3կարևորագույն տիտղոսները(Սկուեդետտոն, ՉԼ-ն և Իտալիայի գավաթը):

Facebook Comments