«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի պայմանագիրը պատկանում է «Արսենալին», համեմատել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկային և «Արսենալի» նախկին մարզիչ Ունաի Էմերիի հետ:

«Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում էր Ֆոնսեկից, բայց «Ռոմայում» ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք լավ ֆուտբոլ ենք խաղում, և ես կարծում եմ, որ նա ինձ հարմար է։ Ես նախընտրում եմ Ֆոնսեկայի ոճը, քանի որ մենք խաղում ենք շատ ագրեսիվ, մենք փորձում ենք գնդակը պահել մեր հսկողության տակ ամբողջ ժամանակ:Իհարկե, ինձ դուր է գալիս նման խաղը։

Ես կմնա՞մ Հռոմում։ Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մրցաշրջանը դադարեցված է, մենք չգիտենք, թե երբ նորից կսկսենք խաղալ և ինչ կլինի ամռանը: Ֆուտբոլն արագ փոխվում է։ Սկզբում դու մի թիմում ես, իսկ հետո արդեն մյուս թիմում։ Դու երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել ապագայում», – ասել է Մխիթարյանը «The Times»-ին տված հարցազրույցում:

Facebook Comments