Լոնդոնի «Չելսիի» հարձակողական կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը խոսել է անգլիական թոփ-ակումբում իր ապագայի մասին:

«Ես չեմ երկարաձգի պայմանագիրը «Չելսիի» հետ, սակայն հիմա դա ամենագլխավորը չէ, այդ մասին դեռ չեմ մտածում։

Ինչ կլինի, կլինի, բայց հիմա դա այդքան էլ կարևոր չէ։ Մենք նույնիսկ չգիտենք, թե երբ կվերադառնանք մարզումներին», – իսպանացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Cadena Ser»-ը։

Հիշեցնենք, որ Պեդրոյի գործող պայմանագիրը «Ազնվականների» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:

Անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 9 հանդիպման, խփել է մեկ գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments