Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծում է, որ Ֆրենկի Դե Յոնգը կատալոնական «Բարսելոնայում» հանդես է գալիս սխալ դիրքում։

«Հավաքականում Ֆրենկին ավելի խորն է խաղում, իսկ կատալոնական ակումբը գործում է երկու կենտրոնական կիսապաշտպանով, իսկ երբեմն էլ չորս ֆուտբոլիստների հետ՝ դաշտի կենտրոնում։ Դիրքը, որտեղ Դե Յոնգն այժմ խաղում է, տարբերվում է այն բանից, ինչ նա ուներ «Այաքսում»։ Նա սովորում է առաջ խաղալ, ամեն ինչ այնքան էլ վատ չէ, սակայն դա նրա դիրքը չէ։ Ինձ թվում է, որ նա ավելի խորքից լավ է խաղում», – Կումանի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 26 հանդիպում է անցկացրել Պրիմերայում, խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Facebook Comments