Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտարարել է, որ Ա Սերիան կարող է վերսկսվել հունիսի 30-ից հետո:

«Չեմ կորցնում մրցաշրջանի շարունակության հույսը։ Ես ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի դա տեղի ունենա։ Ինձ շատ դժվար է հանձնվել։

Ճշգրիտ ամսաթվի մասին մտածելը շատ վաղ է, սակայն մենք պետք է դրական տրամադրվենք։ Ամեն ինչ կանենք, նույնիսկ կխաղանք ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի աջակցության շնորհիվ հունիսի 30-ից հետո, կօգտվենք հուլիսի և օգոստոսի առավելությունից:

Եթե մրցաշրջանը չեղյալ հայտարարվի, դա կլինի մեծ անհաջողություն, հնարավոր վատագույն սցենարը», – Մանրավինի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Այս պահին եվրոպական առաջնությունները դադարեցվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Facebook Comments