«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին, ամենայն հավանականությամբ, կհեռանա պաշտոնից ամռանը: Այս մասին հայտնում է «MilanNews»-ը։

Աղբյուրի տեղեկություններով` նոր մրցաշրջանը «Միլանի» համար կսկսվի նոր մասնագետի հետ, որը գլխավորում է թիմը, սակայն նա չի դառնա Ռալֆ Ռանգնիկը, որին վերջին շրջանում ակտիվորեն կապում էին «Միլանի» հետ:

Նշվում է, որ «Միլանի» ակումբի գլխավոր մարզիչի գլխավոր հավակնորդներն են՝ Ունաի Էմերին, Մարսելինոն, Լուչանո Սպալետին և Ջան Պիերո Գասպերինին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանի» մի քանի ֆուտբոլիստներ աջակցություն են հայտնել Պիոլիին, քանի որ մարզիչը մեծ վստահություն է ձեռք բերել թիմի առանձին ֆուտբոլիստների շրջանում:

Facebook Comments