«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանին ընդգրկել «ՊՍԺ»-ի հետ գործարքի մեջ: «Բարսելոնան» մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի Նեյմարին վերադարձնեն ակումբ, հաղորդում Է «Diario Sport»-ը:

Աղբյուրի տվյալներով՝ առաջիկա ֆինանսական ճգնաժամը կատալոնացիներին թույլ չի տա վճարել բրազիլացի ֆուտբոլիստի համար պահանջվող 180 միլիոն եվրոն: Նշվում է նաև, որ «Բարսելոնան» չի կարող նման գումարներ ծախսել, քանի որ կարող է երկրպագուների զայրույթը առաջացնել կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնին:

Նշվում է, որ Գրիզմանին փարիզցիներին առաջարկելու միակ ելքն է, որը թույլ կտա Նեյմարին վերադարձնել «Բարսելոնա»:

Նշենք, որ Գրիզմանի տրանսֆերային արժեքը գնահատվում է առնվազն 100 միլիոն եվրո, այդ պատճառով փոխանակումը հավանական է:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Բարսելոնան» ամեն դեպքում ծրագրում է ազատվել Գրիզմանից, որպեսզի հաղթահարի ֆինանսական ճգնաժամի հետևանքները:

Facebook Comments