Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ցանկանում է նոր դարպասապահ ձեռք բերել Կեպա Արիսաբալագայի փոխարեն: «Calciomercato»-ի տվյալներով՝ «Ազնվականների» գլխավոր մարզիչը կարծում է, որ «Միլանից» Ջանլուիջջի Դոննարումման իդեալական թեկնածու է։

«Չելսին» ամռանը կփորձի ձեռք բերել Դոննարումմային, թեև դարպասապահին ցանակնում են իրենց ակումբում տեսնել նաև «Ռեալն» ու «ՊՍԺ»-ն: Նշվում է, որ դարպասապահի արժեքը կարող է կազմել 60 միլիոն եվրո։

21-ամյա Դոնարումի գործող պայմանագիրը «Միլանի» նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: «Միլանում» չեն կարողանում նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ Դոննարումմայի և իր գործակալ` Մինո Ռայոլայի հետ, այդ իսկ պատճառով ակումբը մտադիր է վաճառել նրան ամռանը, քան թողնել, որ պայմանագրի ավարտից հետո անվճար հեռանա ակումբից։

Facebook Comments