Ջենարո Գատուզոն այժմ «Նապոլիի» գլխավոր մարզիչն է, իսկ որպես խաղացող նրան հիմնականում ճանաչում են «Միլանում» ունեցած ելույթներով: Սակայն 42-ամյա Գատուզոյի հայրենիքը՝ Կալաբրիայի տարածաշրջանն է։ Այս դժվարին ժամանակներում Ջենարոն օգնել է հայրենի տարածաշրջանին՝ նվիրաբերելով մեծ գումար շտապ օգնության մեքենա և հատուկ դիմակներ գնելու համար, որպեսզի կորոնավիրուսի դեմ պայքարեն: Այս մասին հայտնել է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Իտալիայում կորոնավիրուսային վարակով վարակվելու ավելի քան 80 հազար դեպք է գրանցվել: Ավելի քան 10 հազար մարդ արդեն ապաքինվել է։

Facebook Comments