ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

ՀՖՖ-ն այս անգամ զրուցել է «Տոբոլի» և Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան՝ Պետրոս Ավետիսյանի հետ։

«Այստեղ՝ Կոստանայում, ամեն ինչ հանգիստ է: Այնպես չէ, ինչպես Նուր-Սուլթանում կամ Ալմաթիում: Մեր քաղաքում դեռ ոչ ոք չի վարակվել: Անկախ ամեն ինչից՝ հազվադեպ դուրս ենք գալիս քաղաք, զգույշ ենք և պահպանում ենք վիրուսի կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցները: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, որով և մարզվում ենք տնային պայմաններում ու փորձում պահպանել մարզավիճակը։

«Շատ էի սպասում Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպմանը ոչ միայն նրա համար, որ հանդես եմ գալիս Ղազախստանի առաջնությունում, այլև ցանկանում էի հնարավորինս շուտ սկսել աշխատանքը հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Նա շատ փորձառու մասնագետ է, մեծ օգուտ կտա մեր հավաքականին: Մենք նրանից շատ բան ունենք սովորելու»,- ասել է Ավետիսյանը:

Հիշեցնենք՝ Ղազախստան-Հայաստան ընկերական խաղը նախատեսված էր մարտի 30-ին, սակայն այն չեղարկվեց կորոնավիրուսի տարածման պատճառով:

Facebook Comments