«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պայքարում են կորոնավիրուսի պանդեմիայի դեմ:

«Իմ անգլերենը բավարար չէ նկարագրելու համար։ Դա անհավանական է, դա հիանալի է։ Երեկ ինձ ուղարկեցին տեսանյութ, թե ինչպես են մարդիկ հիվանդանոցում ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մոտ երգում «You’ll Never Walk Alone», և ես անմիջապես լաց եղա։ Անհավանական է։

Դա ցույց է տալիս բոլորին, որ այդ մարդիկ ոչ թե պարզապես աշխատում են, այլ դա անում են ճիշտ տրամադրությամբ։ Նրանք սովոր են օգնել ուրիշներին, և մենք նույնպես պետք է սովորենք դա, քանի որ մենք սովորաբար հոգ ենք տանում մեր խնդիրների և նման բաների մասին:

Բայց նրանց համար դա ամենօրյա աշխատանք է։ Նրանք վտանգում են իրենց, քանի որ օգնում են հիվանդներին, լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց։ Ես պարզապես չեմ կարող ավելի ուժեղ արտահայտել իմ հիացմունքը, պարզապես չեմ կարող», – ասել է Կլոպը։

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման 11 812 դեպք է գրանցվել, 580 մարդ մահացել է։

Facebook Comments