Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնա» հնարավոր վերադարձը:

«Կարծում եմ՝ կկարողանամ մարզել ամենուր, որտեղ արդեն աշխատել եմ։ Ես բոլոր դռները բաց եմ թողել: «Բարսելոնայում» իմ ժամանակը հրաշալի էր, և միշտ երախտապարտ կլինեմ դրա համար։ Շատ երջանիկ եմ, որ այսքան տարի անցկացրել եմ ակումբում, որն ինձ ամեն ինչ տվեց», — 49-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Նշենք, որ Լուիս Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014-2017 թվականներին։ Նրա ղեկավարությամբ կատալոնյան ակումբը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, և մեկ անգամ էլ Չեմպիոնների Լիգան է հաղթել: Մինչև կատալոնական ակումբի հիմնական թիմի հետ աշխատելը Լուիսը գլխավորել է «Սելտան», «Ռոման» ու «Բարսելոնա Բ-ն»:

Facebook Comments