Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրվում է «Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի ծառայություններով: Այս մասին հայտնում է «El Desmarque»-ը։ Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա փլեյմեյքերը կարող է «Արսենալի» կազմում փոխարինել Դանիել Սեբալյոսին, որը վարձակալվել է «Ռեալից» և պետք է վերադառնա Մադրիդի «Ռեալ» 2020 թվականի ամռանը:

Ֆեկիրը «Բետիս» է տեղափոխվել «Լիոնից» 20 միլիոն եվրոյի դիմաց։ 2019/20 մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 23 խաղի՝ իր հաշվին գրանցելով յոթ գոլ և վեց գոլային փոխանցում:շ

«Բետիսի» հետ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ «Transfermarkt»-ի տվյալների համաձայն՝ Ֆեկիրի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։

Ավելի լավ հայտնի է, որ Ֆեկիրի ծառայություններով հետաքրքված է իտալական «Միլանը»։

Facebook Comments