«Մանչեսթեր Աիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարիերան շարունակելու տարբերակ ունի Իսպանիայի առաջնությունում:

«Tuttosport»-ի համաձայն՝ 28-ամյա բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Դե Բրույնեն դեմ չէ հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» և կարիերան շարունակել «Արքայական ակումբում»: Կևինը ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգայում, իսկ «քաղաքայինների» եվրագավաթային արգելքը երկու մրցաշրջանով կարող է նրան դրդել Մադրիդ տեղափոխվելու համար։

Բելգիացին «Մանչեսթեր Սիթիում» է հանդես գալիս 2015 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 26 հանդիպման՝ աչքի ընկնելով 8 գոլով և 17 գոլային փոխանցումներով:

Facebook Comments