«ՊՍԺ»-ն կփորձի ձեռք բերել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։ Նրա տեղեկություններով՝ մարտի սկզբին փարիզյան մարզական տնօրեն Լեոնարդոն հանդիպում է ունեցել 28-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ։ «ՊՍԺ»-ն պատրաստ է Կուլիբալիին առաջարկել երկարաժամկետ պայմանագիր, որի պայմաններով նա կստանա տարեկան 10 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանը հասցրել է տուն ձեռք բերել Փարիզում, իսկ «Նապոլին» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին, եթե նրա համար ստանա առնվազն 100 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին մասնակցել է նեապոլցիների կազմում 21 հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Facebook Comments