Ուրուգվայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Պաշտոնանկ են արվել նաև նրա բոլոր օգնականները։ Այս մասին հայտնում է երկրի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

«Համաճարակաբանական ճգնաժամի կապակցությամբ, որը հանգեցրել է ֆուտբոլային գործունեության դադարեցմանը, կազմակերպությունը պարտավոր է մի շարք խիստ որոշումներ կայացնել հետագա գոյատևման համար», – ասված Է ասոցիացիայի պաշտոնական հայտարարության մեջ:

73-ամյա Տաբարեսն Ուրուգվայի հավաքականը գլխավորել է 2006 թվականից։ Նրա գլխավորությամբ ուրուգվայցիները 2011-ին դարձել են Ամերիկայի Գավաթի հաղթող։

Facebook Comments